YouTube-ը հոկտեմբերին առաջին անգամ կկազմակերպի ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճերի ուղիղ ինտերնետ-հեռարձակումն ամբողջ աշխարհի օգտատերերի համար,- փոխանցում է РИА Новости-ն:
Բանավեճերի ուղիղ հեռարձակումը հնարավոր կլինի դիտել YouTube Election Hub-ի և ABC News-ի եթերում: Կազմակերպիչների խոսքով` հեռարձակումը հնարավոր կլինի դիտել նաև հեռախոսներով:
YouTube-ում կտեղադրվեն նաև 7 հեռուստաընկերությունների` Jazeera English-ի, BuzzFeed-ի, Larry King-ի, New York Times-ի, Phil DeFranco-ի, Univision-ի և Wall Street Journal-ի վերլուծական նյութերն ու քննարկումները:
Ուղիղ հեռարձակումը բաց թողած օգտատերերն այն կկարողանան դիտել youtube.com/politics-ով:
Նախագահի թեկնածուների միջև բանավեճերը տեղի կունենան հոկտեմբերի 3-ին, 16-ին և 22-ին, փոխնախագահի թեկնածուների միջև` հոկտեմբերի 11 -ին: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:








































