Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Եթե անգամ դա լինի Քոչարյանը

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր գրեթե 95 տոկոսով հայտ է ներկայացրել առաջիկա նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու համար: Հովհաննիսյանի թեկնածությունը նախագահական ընտրությունների ընթացքում կապահովի, այսպես ասած, արևմտյան բևեռի ներկայացվածությունը:

Սա չի նշանակում, իհարկե, որ Հովհաննիսյանն առաջադրվում է արևմտյան ծրագրերի կամ պատվերների շրջանակում: Խնդիրն այստեղ այն է, որ նա հանդես է գալիս ակնհայտ արևմտամետ դիրքերից, Հայաստանի ապագան տեսնում է այդ քաղաքակրթական դաշտում: Մեծ է հավանականությունը, որ ի վերջո պաշտոնապես առաջադրվելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ կձևավորվի որոշակիորեն ավելի լայն արևմտամետ բևեռ: Այնտեղ, ամենայն հավանականությամբ, կլինեն «Ազատ դեմոկրատներ»-ը, նաև այլ քաղաքական ուժեր, մասնավորապես` «Հանրապետություն» կուսակցությունը, գուցե նաև այլ ուժեր:

Սա, իհարկե, առայժմ խիստ տեսական բնույթի դատողություն է, բայց որ Հովհաննիսյանի մասնակցությամբ նախագահական ընտրարշավում հստակ կլինի, այսպես ասած, արևմտյան քաղաքական ուղղվածությունը` անկասկած է: Եվ սա ըստ էության կարող է դառնալ ընդգծված ռուսականության հակակշիռ, որի հավանական կրողները լինելու են Հայ ազգային կոնգրեսն ու ԲՀԿ-ն՝ կամ համատեղ, կամ առանձին-առանձին` դե յուրե, և միասին՝ դե ֆակտո առումով:

Կասկած չկա, որ եվրասիականության ջատագով «Բարգավաճ Հայաստան»-ը իր արբանյակ Կոնգրեսի անուղղակի աջակցությամբ առաջ է մղելու հենց այս գաղափարը, փորձելու է նախագահական ընտրությունները վերածել եվրասիականության քարոզի, իսկ Կոնգրեսն էլ փորձելու է ապահովել այս ամենի թիկունքը:

Այս դասավորության պարագայում Սերժ Սարգսյանը փաստորեն հայտնվում է մեջտեղում և, բնականաբար, փորձելու է հավասարապես ներկայանալ թե՛ որպես Արևմուտքի բարեկամ, թե՛ որպես Ռուսաստանի հավատարիմ դաշնակից:

Իրականությունն, իհարկե, այդ ամենի տակ կունենա փոքր-ինչ այլ բովանդակություն, սակայն առերևույթ դասավորության տեսանկյունից սա, իհարկե, Սերժ Սարգսյանի համար կլինի գրեթե իդեալական դասավորություն՝ գտնվել երկու բևեռների մեջտեղում: Սերժ Սարգսյանը կփորձի ներկայանալ որպես «ոսկե միջին»՝ ներկայանալ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Բրյուսելում, թե՛ Մոսկվայում:

Այդ տեսանկյունից Սարգսյանը կարող է շահագրգռված լինել, որ անպայմանորեն առաջադրված լինի ԲՀԿ թեկնածու, որպեսզի աշխատի «ոսկե միջինի» տարբերակը, կամ որպեսզի առնվազն պահպանվի այդ տարբերակն աշխատեցնելու հնարավորությունը: Այսինքն` նախագահական ընտրություններին ընդառաջ` Սերժ Սարգսյանին ոչ թե ԲՀԿ-ի սատարումը, այլ ԲՀԿ-ի թեկնածուն է պետք, եթե անգամ դա լինի Ռոբերտ Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում