Tuesday, 14 07 2026
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը

Ուր էր Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը, որը պետք է նրան օգներ. ուզում եմ հավատալ նրա անկեղծությանը. Հ. Իգիթյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն անդրադարձան շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած արտակարգ խորհրդակցությանը:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ նախագահը խորհրդակցությունը բերեց բաց, հրապարակավ խոսակցության, ասաց, որ կան թերություններ, որոնք շտկել է պետք:

ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ ցանկություն ունի հավատալու Սերժ Սարգսյանի անկեղծությանը: Ըստ նրա՝ Սարգսյանի վրդովմունքը, տոնը, խոսելու ձևը, վարվելակերպը ցույց են տալիս, որ նա հասել է մի կետի, որից հետո անհնար է ղեկավարել այս երկիրը:

«Ես չեմ ուզում համարել, որ դա նախընտրական քայլ էր: Թվում է, թե խոսքը պետական գնումների մասին է, այնտեղ դիմում էր Տ. Սարգսյանին, թե չորս տարի է նույն բանի մասին են խոսում: Սա ցույց է տալիս, որ փորձում է ինչ-որ բան փոխել, բայց կառավարությունը չի կարողանում անել կամ չի ցանկանում անել:

Ու՞ր է Սերժ Սարգսյանի քաղաքական թիմը, որն իրեն օգներ, ո՞ւր է այդ թիմը, որ գործում է պառլամենտում, նրանք պետք է բարձրացնեին այդ հարցը: Ցանկանում եմ նաև մեկնաբանել, թե ինչ է նշանակում պետական գնումներ, դա ՀՀ հայտարարված տենդերներն են, որոնք շահում են որոշ կազմակերպություններ և իրականացնում են բիզնեսմենների միջոցով։ Որոնք են այս կազմակերպությունները, որոնք այս տենդերները շահում են, նույն մարդիկ են, այս մարդիկ մի ֆիրմայի միջոցով են իրականացնում գնումները»,- պարզաբանեց Հ. Իգիթյանը՝ շարունակելով, որ նախագահականում նստող ցանկացած մարդ պետք է այդ հարցը լուծի: Ուստի, բանախոսի կարծիքով, այս ձևով երկիրն առաջ տանել հնարավոր չէ, խոսքը բացահայտ կոռուպցիայի մասին է:

Նա հիշեցրեց, որ անընդհատ ասել է՝ եթե նախագահ ընտրվելը կապում ես այս կամ այն մարդու հետ, նրանք ձայն են առնում, նրանց պետական թիմ ես դարձնում, դու պրոբլեմ կունենաս:

«Նրանք ասում են, որ հինգ-տասը միլիոն են ծախսել ձայն գնելու վրա, բայց նորից գումար պետք է ծախսեն. պետությունն այս կերպ ղեկավարել հնարավոր չէ:

Բյուջեն կիսով չափ թալանվում է «ատկատներով», տեսնում ենք, որ բարձրաստիճաններն ինչպես են հարստանում: Մենք չենք կարող ստուգել, դա իրավունք ունեն անել միայն պատգամավորները: Երբ հարցնում ենք՝ ինչքան ձեթ են առնում և ինչ գնով, ինչ որակով, մեզ ասում են, թե դա գաղտնիք է: Եթե այսպես անցնի, խոշոր գլուխներին չբռնեն, մենք կտեսնենք, թե ինչ է կատարվում»,- ասաց բանախոսը՝ շարունակելով, որ չի կարծում, թե ամենամեծ գլուխը Սերժ Սագսյանինն է. ամենամեծերը նրա շուրջը գտնվող մարդիկ են:

լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում