Thursday, 23 07 2026
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Տիգրան Ավինյանը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին
Բայրամովի՝ Ռուսաստան այցից հետո լուրջ կասկածներ կան. վտանգ կա հետագայի համար
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին
Հրվ Կովկասում տարածաշրջանային քաղաքական ինքնությունը սկսել է ձևավորվել. ԵՄ֊ն խթանում է պրոցեսը
08:50
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին
08:30
Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը
Վթարային ջրանջատումարզի Մարալիկ քաղաքում
08:10
Նավթի գներն աճել են – 22/07/26
Ռուսաստանի «ներքին Թուրքիան» այլևս իրողություն է
Լարը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստին ներկա են եղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը: Քննարկմանը ներկա է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Խորհրդի անդամները քննարկել են նաև 2012թ. տեղի ունենալիք «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի և հոկտեմբերին տեղի ունենալիք ՀՀ զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի ամփոփմանը վերաբերող հարցեր:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 09-ին հանրապետությունում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ գոհունակությամբ նշելով, որ ընտրություններն անցել են կազմակերպված, առանց լուրջ միջադեպերի, մրցակցային պայմաններում, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արդյունքները: «Ինը համայնքներում եղել են վերահաշվարկման պահանջով բողոքարկումներ՝ հինգը կապված են եղել համայնքի ղեկավարների ընտրության հետ, չորսը՝ ավագանիների ընտրության:Շահագրգիռ կողմերի ներկայությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնակցությամբ տեղի է ունեցել վերահաշվարկ, և որևէ շեղում չի հայտնաբերվել: Ընդ որում, ստուգվել են նաև ներկայացված այն մարդկանց ցուցակները, ովքեր Հայաստանի Հանրապետությունից բացակայում են, բայց, չգիտես ինչու, իբր մասնակցել են քվեարկությանը: Այդպիսի գեթ մեկ դեպք չի հայտնաբերվել:

Ցանկանում եմ նշել նաև, որ Անվտանգության խորհրդի այն անդամները, ովքեր այսօր ներկա չեն նիստին, գտնվում են գործուղման մեջ: Սա ասում եմ նրա համար, որպեսզի վաղվանից կամ այսօր երեկոյից սկսած ավելորդ շահարկումներ չլինեն»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում