Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Ծնունդ Սարի թաղում, որն ավարտվել է երիտասարդի խոշտանգմամբ ու մահով

Երևանի «Էրեբունի» պոլիկլինիկայի մոտ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանում գիշերային հերթափոխի մայրապետներ Ռուզաննա Ծատուրյանը և Նադեժդա Գուլիկյանը 2011թ. հունիսի 9-ի առավոտյան` 07.30-08.00-ի սահմաններում անցորդներից են իմացել, որ դրսում անօգնական վիճակում գտնվող մարդ կա. նրանք դուրս են եկել շենքից և պոլիկլինիկայի դիմաց հայտնաբերել են ասֆալտին անշարժ պառկած, գոտկատեղի վերևում լիովին մերկ, գիշերային հորդ անձրևից հետո ցեխոտված և շրջակայքի արյան հետքերի մեջ գտնվող մի երիտասարդ տղամարդու, որը կենդանության նշաններ ցույց չի տվել, նրա մարմինը եղել է սառած:

Պարզվել է, որ նա Երևանի Սարի թաղի 34-ամյա բնակիչ Կարեն Մանասյանն է, որը հայտնաբերվելու պահին գտնվել է կոմայի մեջ, մարմինը՝ խոշտանգված: Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել: Առավոտյան ժամը 09.20-ին տուժողի մոտ արյան կորստի հետևանքով գրանցվել է կենսաբանական մահ:

Ամեն ինչ սկսվել է սարիթաղցի Աննա Համբարձումյանի և նրա ընկերուհիների նախաձեռնությունից: Աննան հետագայում ցուցմունք է տվել, որ Կարեն Մանասյանն իր նախկին ամուսնու հոր հորեղբոր թոռն է, որը բնակվել է իր տան հարևանությամբ, նրա հետ գտնվել է նորմալ հարաբերությունների մեջ, իսկ Սարի թաղի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը իր հարևանն է: Ռուզաննա Հակոբյանը, Եպրաքսյա Ահարոնյանը և Ամալյա Սահակյանը իր ընկերուհիներն են, որոնց հետ որոշել են 2011թ. հունիսի 8-ին հավաքվել Աննայի տանը և նշել Ռուզաննայի ծննդյան օրը: Երեկոյան՝ խնջույքի ժամանակ, Աննային է զանգահարել Արթուրը և տեղեկանալով խնջույքի մասին, տանտիրուհու թույլտվությամբ ժամը 22.00-ի սահմաններում միացել է նրանց, հետո եկել է նաև Կարենը: Վերջիններս շնորհավորել են Ռուզաննային և միասին շարունակել խնջույքը, օգտագործել են ոգելից խմիչք: Միջոցառման ընթացքում Աննայի հետ ժարգոնով խոսելու համար Արթուրը մի քանի անգամ դիտողություն է արել Կարենին (սակայն դեպքի այլ ականատեսների ցուցմունքով՝ Կարենն Արթուրին է հայհոյել, և այդ առիթով սկզբում վեճն սկսվել է Կարենի և Ալբերտ Տեր-Ավետիսյանի միջև), որը խմած է եղել:

Կեսգիշերին մոտ Եպրաքսյայի որդին՝ Ալբերտը՝ «Աբուլը», ընկերոջ մեքենայով եկել է մորը տուն տանելու, սակայն նրա ընկերները մեքենայով ուղեկցել են Եպրաքսյային ու կրկին վերադարձել, իսկ այդ ընթացքում Աբուլը մնացել է Աննայի տանը և մասնակցել խնջույքին: Քանի որ Կարենը խմած է եղել, նրան մի քանի անգամ ուղեկցել են տուն, սակայն նա կրկին վերադարձել է: Այդ ընթացքում Աբուլը ընկերների հետ դրսում կանգնած է եղել, երբ հերթական անգամ Կարենին ուղեկցել են տուն և նա վերադարձել է, դրսից լսվել են հայհոյանքի ձայներ, բոլորը դուրս են եկել փողոց և Աննան տեսել է, որ Կարենը գետնին է, իսկ Աբուլը ոտքերով հարվածում է նրա մարմնի տարբեր մասերին: Աբուլն Արթուրին ասել է, որ Կարենին խփում է՝ Արթուրին մայր հայհոյելու համար: Ապա Արթուրն ու Աբուլը միասին սկսել են ձեռքերով և ոտքերով շուրջ 5 րոպե հարվածներ հասցնել գետնին ընկած Կարենի մարմնի տարբեր մասերին: Հավաքվածները բաժանել են վիճողներին, և Աբուլն իր երկու ընկերների հետ հեռացել է: Նույն գիշերը` ժամը 01.30-ի սահմաններում Կարենը կրկին հայհոյանքներ է տվել Արթուրի հասցեին, ինչի պատճառով վերջինս Աննայի տնից վերցրել է խոհանոցային պատառաքաղը, որով մի քանի անգամ հարվածել է Կարենի մարմնի տարբեր մասերին, որից հետո ավտոմեքենայով հեռացել են…

Արթուր Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում պատմել է, որ ճանաչել է Կարենին, նրա ազգականուհի և անմիջական հարևանուհի Աննա Համբարձումյանին: Վերջինիս տուն ինքը հաճախակի է գնացել, օգնել նրան կենցաղային հարցերում: Ճանաչել է նաև Աննայի ընկերուհի Ռուզաննային: Կարենի հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ: Իսկ ծննդյան օրը, խնջույքի ժամանակ Կարենը հարբել ու խոսակցության ընթացքում իրեն դիմել է «արա» բառով, որի կապակցությամբ ինքը մի քանի անգամ դիտողություն է արել նրան և վեճ է առաջացել: Ներկաները պահանջել են, որպեսզի Կարենը հեռանա խնջույքի վայրից: Վերջինիս հանել են տանից, սակայն նա նորից վերադարձել և հայհոյել է: Որոշ ժամանակ անց դրսից լսվել է դարպասին հարվածելու ուժգին ձայն, որին հաջորդել են բարձրաձայն հայհոյանքները: Դուրս գալով բակ, լսել է, որ Կարենն իր հասցեին հայհոյում է, կանայք նրան փորձում էին հանգստացնել:

Այլևս ուշադրություն չդարձնելով շրջապատի մարդկանց վրա, ինքը վազել է դեպի Կարենը, ձեռքերով և ոտքերով սկսել է հարվածել նրա դեմքին և որովայնին, որի ընթացքում Կարենն ընկել է գետնին, ինքն սկսել է նրան ոտքերով հարվածել` դեմքի և մարմնի տարբեր մասերի շրջանում: Ներկաներն իրեն ու Կարենին բաժանել են: Ինքը մտել է Աննայի տուն: Մի քանի րոպե անց կրկին փողոցից լսել է Կարենի հայհոյանքներն իր մոր հասցեին, որից ինքը խիստ ջղայնացել է և սեղանից վերցնելով պատառաքաղը, վազել է դուրս և պատառաքաղով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր տան մուտքի դարպասների մոտ կանգնած Կարենին, ներկա գտնվող կանայք իրեն մի կողմ են քաշել: Երբ սթափվել է, տեսել է, որ կանանց կանչով ավտոմեքենայով դեպքի վայր է եկել իր ազգական Գառնիկը, ինքն էլ նստել է նրա ավտոմեքենան և գնացել է դեպի իրենց տուն:

Սակայն ճանապարհից վերադարձել են՝ պարզելու, թե Կարենն արդյոք գնացե՞լ է տուն, թե՞ դեռ Աննայի տան մոտ է: Արթուրը տան մուտքի դռան մոտ լսել է, որ Կարենը, գտնվելով Աննայի տանը, իր հասցեին կրկին բարձրաձայն հայհոյում է, որից սաստիկ ջղայնանալով, տուն է մտել և իր մոտ եղած ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է բազմոցին նստած Կարենի ձախ ոտքին՝ ծնկից ներքևի հատվածին. Կարենի ոտքից առատ արյունահոսություն է սկսվել, որից վախենալով, ինքը հանել է իր սպորտային տաբատի պարանը և կապել է Կարենի ոտքը, այնուհետև տուժողին դրել են Գառնիկի ավտոմեքենան ու տարել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հասնելով պոլիկլինիկայի մոտ, Կարենին օգնել և իջեցրել է ավտոմեքենայից և տեսնելով, որ Կարենն ինքնուրույն քայլել է դեպի «Էրեբունի» հիվանդանոցի կողմը, ինքն ու Գառնիկը հեռացել են: Մտածել է, որ Կարենը կհասնի հիվանդանոց և նրան անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերվի:

Ինքը չի ցանկացել մտնել հիվանդանոց, որպեսզի իր անձը չբացահայտվի, բայց չի էլ ցանկացել, որ Կարենը մահանար: Հաջորդ առավոտյան իրեն Բագրատաշենի անցակետից բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Ինքը Բագրատաշեն գնալիս չի իմացել, որ Կարենը մահացել է: Արթուրն ասել է, որ Բագրատաշեն գնալու նպատակը փախուստի դիմելը չէր, նաև ասել է, որ զղջում է կատարածի համար: Դատաքննությամբ հիմնավորվել է, որ դեպքը կատարվել է միմյանց անմիջականորեն հաջորդած և փոխկապակցված 3 դրվագներով, որոնցից միայն առաջին դրվագում են մասնակցություն ունեցել ամբաստանյալներ Արթուրն ու Ալբերտը, իսկ դեպքի 2-րդ և 3-րդ դրվագները կատարվել են միայն ամբաստանյալ Ա. Հովհաննիսյանի կողմից: Դատարանում Արթուր Հովհաննիսյանը քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով առաջադրված մեղադրանքում (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը՝ մի խումբ անձանց կողմից, որն անզգուշությամբ մահ է առաջացրել) իրեն լիովին մեղավոր է ճանաչել, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ:

Ամբաստանյալ Ալբերտ Տեր-Ավետիսյանը քր.օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ՝ պատճառաբանելով, որ իրեն մեղսագրված հանցանքն ինքը չի կատարել: Այդուհանդերձ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ նրանք մեղավոր են նշված մեղադրանքներում և նրանցից 29-ամյա Արթուր Վրեժի Հովհաննիսյանին դատապարտել՝ 8, իսկ 22-ամյա Ալբերտ Մուրադի Տեր-Ավետիսյանին՝ 5 տարվա ազատազրկման: Կալանավայրում պատժի կրման ընթացքում Ա. Տեր-Ավետիսյանը պետք է լինի նյարդահոգեբույժի հսկողության ներքո: Վերջինս Էրեբունու զինկոմիսարիատի կողմից 11.12.2008թ. ստացել է տարկետում 3 տարի ժամկետով առողջական վիճակի բերումով՝ «Անձի օրգանական խանգարում, փսիխոպատիա» ախտորոշմամբ: Ա. Հովհաննիսյանի պաշտպանը վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել դատավճիռը և նշանակել ավելի մեղմ պատիժ:

Հ.Գ. Ծննդյան օրն այն տոնն է, որը պետք է նշել քո տոնը չփչացնող հարազատ մարդկանց հետ, ովքեր նույնկերպ կհարգեն քո տոնը, կերջանկացնեն քեզ ու երբեք թույլ չեն տա, որ հատկապես այդ օրը տխրես: Այդ դեպքում Աստված մեզ հեռու կպահի ծնունդներից, որոնք կարող են ավարտվել սպանությամբ ու ճակատագրերի խեղմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում