Wednesday, 22 07 2026
Սպասվում է կարճատև անձրև
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին

ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. սեպտեմբերի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը ` 18.08.2012թ.-31.08.2012թ. ժամանակահատվածի համար:

ԿԸՀ կայքէջից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 23-ին Բամբակաշատ, Հուշակերտ, Լանջիկ համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 2-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 2-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Տարոն Ապրեսյանի 26.09.2012թ. դիմումը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ• օգոստոսի 15-ի թիվ 64-Ա որոշումը վերանայելու վերաբերյալ: Դիմումատուն նշում է, որ ԿԸՀ-ի որոշմամբ թիվ 30 ԸԸՀ-ի անդամ է նշանակվել, իսկ այնուհետև ԸԸՀ-ի նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով հանդիսանում է ՀՀ Լոռու մարզի, Վանաձոր քաղաքի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ:

Դիմումատուն նշում է, որ Պապանյանը Վանաձորի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի հետ գտնվում է բարեկամական կապի մեջ (քրոջ ամուսինն է): Մատնանշելով այս փաստը և ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով՝ գտնում է, որ Պապանյանի նախընտրական գործունեությունը, որպես ԸԸՀ-ի նախագահ, կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա՝ կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է Տարոն Ապրեսյանի դիմումը` փաստելով, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ օգոստոսի 15-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստեր նշանակելու մասին» թիվ 64-Ա որոշման ընդունումից հետո մինչ օրս առկա չեն այնպիսի հանգամանքներ, որոնք սահմանափակում կամ արգելում են Տիգրան Պապանյանին հանդիսանալու հանձնաժողովի անդամ: Անգամ ներկայացված դիմումում չի նշվում, որևէ հիմք, փաստարկ, հանգամանք որն օրենքին համապատասխան կարող է հիմք հանդիսանալ Պապանյանի լիազորությունները դադարեցնելու համար: Դիմումատուն վկայակոչում է սոսկ իր կասկածները կամ դատողություններն ապագայում հնարավոր խախտումների վերաբերյալ, ինչն ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան չի կարող հիմք հանդիսանալ դիմումը բավարարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում