Google Talk ակնթարթային հաղորդագրության ծառությունը վերականգնված է: GTalk-ը խափանվել էր հուլիսի 26-ի ցերեկը և խնդրի լուծումը տևել է հինգ ժամ: Օգտատերերը մտնելով իրենց էջ կարողանում էին տեսնել, թե ովքեր են կապի մեջ, սակայն հաղորդագրություններ փոխանակել չէին կարողանում:
Google-ի ամեն ժամ թարմացվող գրառումներում նշվում էր, որ ավելի ուշ կտեղեկացվի ծագած խնդրի մասին: Սակայն վերջին ստատուսում ևս ոչինչ չասվեց: Google-ի աշխատակիցները լռում էին մեսինջերի խափանման պատճառների մասին: Բոլոր այն օգտատերերին, որոնց GTalk չի աշխատում, խորհուրդ է տրվում դիմել տեղեկատու անձնակազմին:
Gtalk-ն աշխատում է և՛ բրաուզերում (Gmail և Google+), և՛ որպես առանձին ծրագիր առաջարկվում է համակարգիչների ու շարժական սարքավորումների համար:









































