Ռուսական մամուլի տեղեկացմամբ` 66-ամյա իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն պաշտոնապես գլխավորել է երկրի ազգային հավաքականը: ՌՖՄ-ի նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը հաստատել է, որ մարզչի հետ պաշտոնական պայմանագիր է կնքվել: Վերջինս նախատեսված է 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Կապելոյի նախկին աշխատավայրն Անգլիայի ընտրանին էր: Մարզչի գլխավորությամբ անգլիացիները «Եվրո-2012»-ի ուղեգիր են ձեռք բերել:







































