Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի սահմանապահները կալանել են թուրքմենական «Գյունհան» ձկնորսական նավը, որը հայտնվել էր «ադրբեջանական Քյափազ» (թուրքմենական անվանումը՝ Սերդար) հանքավայրից ոչ հեռու:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը: Նշվում է, որ միջադեպը գրանցվել է հուլիսի 24-ին: Թուրքմենական նավը կալանվել է գրանցման փաստաթղթերը չներկայացնելու համար: Ապա նավը խուզարկության է ենթարկվել Առափնյա պաշտպանության կողմից: Նավի հետագա ճակատագրի մասին ոչինչ չի նշվում:









































