Անգլիական Դորսեթ կոմսությունում մի քանի հարյուր տոննա հողային զանգված թափվել է Լա Մանշ ծովափի վրա:
Նախնական տեղեկությունների համաձայն` փլատակների տակ է գտնվում ամենաքիչը մեկ մարդ, սակայն չի բացառվում, որ տուժածների թիվը կարող է ավելին լինել:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և բուժաշխատողներ:
Միջադեպը տեղի է ունեցել հանգստյան գոտուն շատ մոտ վայրում:









































