Սիրիական ազգային խորհդի ներկայացուցիչը հերքել է այդ խորհրդի մեկ այլ ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ ՍԱԽ-ը պատրաստ է համագործակցել Բաշար Ասադի ռեժիմի դեմ: Ավելի վաղ ՍԱԽ-ը իբր թե համաձայնել էր, որ իշխանությունը երկրում փոխանցվի Բաշար Ասադի կողմնակիցներից մեկին, սակայն այժմ խորհրդում հայտարարել են, որ դա անհնար է:
«Մենք չենք դիտարկում այնպիսի տարբերակ, որտեղ ազգային կառավարությունը կարող է ղեկավարել նախագահի կողմնակիցը»,- հայտարարել է ՍԱԽ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՍԱԽ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ջերջ Սաբարը ասել է, որ դա հնարավոր է:
Սիրիայի պաշտոնական իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ դեռ պատրաստ չեն Ասադի իշխանությունը կողմնակիցներից մեկին փոխանցելուն:









































