Բելառուսական Telegraph-ը հաղորդում է, որ մինչեւ 2010թ. վերջ Բելառուսում միջին աշխատավարձը կլինի $503: 1996թ. հետո երկրում աշխատավարձն աճել է 4.9 անգամ: Ռուսաստանում այդ թիվը աճել է 2.5, Ղազախստանում` 3.1, Ուկրաինայում` 2.7 անգամ: Աշխատավարձի չափով Բելառուսը ԱՊՀ տարածքում երրորդն է` զիջելով միայն Ռուսաստանին եւ Ղազախստանին: Վերջիններիս բարձր աշխատավարձը, ըստ փորձագետների, կապված է արդյունահանման ոլորտի բարձր վարձատրությամբ:
2010թ. դոլարով հաշվարկման դեպքում Ռուսաստանում միջին աշխատավարձը կազմում է $695, Ղազախստանում` $558: Միաժամանակ, Ադրբեջանում աշխատավարձը կազմում է $409, Հայաստանում ` $307, Ուկրաինայում` $300, Մոլդովայում` $243, Ղրղզստանում` $157, Տաջիկստանում` $79: