Ուկրաինական «ԴԻՍԻ Վոենտորգ» ընկերությունը ուկրաինական ոստիկանության համար նոր համազգեստը գովազդել է հոլիվուդյան աստղերի օգնությամբ: Այս մասին հայտնում է Комсомольская правда в Украине թերթը: Համացանցում արդեն հայտնվել էեն ընկերությունը գովազդող տեսանյութ ու մի շարք լուսանկարներ:
Տեսանյությում պարզունակ համակարգչային մոնտաժի օգնությամբ նկարված ոստիկանական համազգեստ են «կրում» այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Անտոնիո Բանդերասը, Թոմ Քրուզը, Մել Գիբսոնը և այլք:
«ԴԻՍԻ Վոենտորգ» ընկերությունը, որը զբաղվում է հագուստի մոդելավորմամբ, պատրաստել է ռազմական ու ոստիկանական համազգեստի 21 օրինակ:








































