Ներդրողները գալիք շաբաթվա ընթացքում կհետևեն Apple-ի, Ford Motor-ի և McDonald’s-ի եկամուտների վերաբերյալ զեկույցներին այն դեպքում, երբ ամերիկյան ընկերությունները իրենց արտադրանքի վաճառքն ավելացնելու ճնշման տակ են:
Market Watch-ը հաղորդում է, որ ակնկալվում է, որ S&P 500 ինդեքսի 172 ընկերություններ մյուս շաբաթվա ընթացքում կներակայացնեն իրենց եկամուտները, իսկ վերլուծաբանները պատրաստվում են ուսումնասիրել դրանք և ցույց տալ ներքին և արտաքին շուկայում աճի նվազումը:
FactSet-ի հաղորդմամբ` 104 ընկերություն արդեն ներկայացրել են իրենց զեկույցները: Դրանց միայն 45 տոկոսն է հայտնել, որ իր վաճառքը գերազանցել է կանխատեսումները:









































