Եվրամիության դիվանագետները հույս ունեն, որ Զիմբաբվեի զարգացման համար սահմանափակումները շուտով կհանվեն, հաղորդում է BBC-ն:
Այսպիսի հայտարարություններ արվել են երկուշաբթի օրը նշանակված ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին, որի ընթացքում սպասվում է, որ պատվիրակները կքվեարկեն Զիմբաբվեի կառավարությանը օգնություն մատակարարելու արգելքը հանելու օգտին:
Համաձայն պատժամիջոցների՝ գործող ռեժիմին, Զիմբաբվեի օգնության միջոցները կարող են ուղարկվել միայն ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով:
ԵՄ-ն կարող է նաև դադարեցնել պատժամիջոցների գործողությունները, որոնք նախկինում դրվել էին մի քանի տասնյակ զիմբաբվեցի պաշտոնյաների վրա, եթե իշխանություններն ապացուցեն այս տարի սահամանադրական բարեփոխումներ անցկացնելու իրենց պատրաստակամությունը:











































