ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է դատի տալ նրան, ով հինգշաբթի օրը ամերիկյան Կոլորադո նահանգի կինոթատրոնում կոտորած է սարքել: Այս մասին նշվում է նրա հայտարարության մեջ, որն այսօր՝ առավոտյան, տարածել է Սպիտակ տունը:
«Կինս`Միշելը և ես ցնցված ենք: Մենք տխրել ենք Կոլորադոյում տեղի ունեցած սարսափելի և ողբերգական հրաձգության լուրերից: Դաշնային ու տեղի իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել կատարվածը, և իմ ադմինիստրացիան կանի ամեն ինչ, որպեսզի սատարի Ավրորա քաղաքի բնակիչներին»,- նշել է նախագահը: Նա ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները պարտավորվում են դատի տալ նրան, ով մեղավոր է կատարվածի համար»: Օբաման նաև կոչ է արել աղոթել նրանց համար, ովքեր զոհվել են կամ էլ կորցրել են իրենց հարազատներին:
Հինգշաբթի՝ երեկոյան, Ավրորա քաղաքում անհայտ անձը կինոթատրոնում հրաձգություն է սկսել: 10 մարդ տեղում մահացել է: ԱՎելի վաղ ոստիկանություը հաղորդել էր այն մասին, որ ևս 4 մարդ մահացել է հիվանդանոցում: Վիրավորվել է մոտ 50 մարդ:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, սա վերջին հինգ տարիներին ԱՄՆ-ում կատարված ամենասարսափելի արյունահեղությունն էր:









































