Արցախում ժամը 20:00-ին փակվեցին ընտրատեղամասերը, քվեարկություն ավարտված է:
ԼՂՀ բնակչությունն այսօր նախագահ էր ընտրում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով` ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր երկրի բնակչության 63.24 տոկոսը: Մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացվի ժամը 21:00-ին:
ԼՂՀ բնակչությունը քվեարկել է 274 ընտրատեղամասերում, որոնցից մեկը տեղակայված էր Երևանում:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի