RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իրանի նախագահի՝ մամուլի հարցերով խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը հայտարարել է, որ Իրանն իր միջուկային ծրագրի հարցում աշխատում է միջազգային նորմերին համապատասխան, ինչի համար էլ պահանջում է, որ իր իրավունքները պահպանվեն էներգետիկ ոլորտում կնքված միջազգային հարաբերություններին համապատասխան.
«Մենք օրինական իրավունք ունենք խաղաղ նպատակներով միջուկային էներգիայից օգտվելու համար: Մենք դատապարտում ու անընդունելի ենք համարում արևմտյան առանձին երկրների գործողությունները, այսինքն՝ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Ես ցանկանում եմ հավելել, որ մենք այդ պատժամիջոցները դիտարկենք որպես նոր հնարավորությունների աղբյուր: Արևմուտքը պետք է գիտակցի այդ քայլի հետևանքը: Այսօր արևմտյան երկրների տնտեսությունն ավելի մեծ սթրեսի մեջ է, քան Իրանինը:
Նրանք ավելի շատ են շահագրգռված իրանական նավթի մատակարարումներում, քան՝ մենք դրա արտահանման մեջ: Մեր նավթի գնորդներն այսպես էլ հերթ են կանգնել, և մենք մեծ ընտրություն ունենք վաճառքի շուկայի պլանում: Բացի այդ, այսօր Իրանն այնպիսի կախվածություն չունի նավթի արտահանումից, ինչպես որ 10 տարի առաջ էր»:









































