Իրանում մեկ ամսում՝ 1391 թվականի (2012թ.) ապրիլի 20-ից մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, ըստ վիճակագրական տվյալների, թեհրանցի վարորդների 26 տոկոսի արյան մեջ ալկոհոլ և թմրանյութեր են հայտնաբերվել: Օրերս Իրանի ոստիկանական գլխավոր վարչության ղեկավարը հայտարարել էր, որ 130 հազար իրանցիներ ալկոհոլից և թմրանյութերից կախվածություն ունեն: Այս մասին հայտնում է իրանական Shargh պարբերականը:
Այլ երկրներում ալկոհոլից կախվածություն ունեցողները, որպես կանոն, 10 անգամ շատ են, քան թմրանյութերից կախվածություն ունեցողները: Իրանում ալկոհոլամոլները կազմում են թմրամոլների թվաքանակի 10 տոկոսը միայն:
Իսմայիլ Ահմադի-Մոհադամի խոսքով՝ անվտանգության աշխատակիցները իրավախախտներին բռնելիս նրանց դեմ ֆիզիկական ուժ չեն կիրառում, քանի որ նրանցից շատերը դժբախտ մարդիկ են կամ հայտնվել են «դևի ցանցում»: Նա քննադատել է Իրանի հեռուստատեսության և ռադիոյի աշխատանքը, քանի որ որոշ իրադարձություններ լուսաբանվում են ոչ օբյեկտիվ կերպով և առանց օրինապահների հետ համագործակցելու:









































