Բրիտանիայոմ բնակվող շվեդ միլիարդատեր Հանս Քրիստիան Ռաուզինգը չորեքշաբթի օրը գրավի դիմաց ազատ է արձակվել: Նա մեղադրվել է մահվանից հետո կնոջ մարմինը թաղելու գործընթացը խոչընդոտելու և այն երկար ժամանակ տանը պահելու մեջ: Թե որքան ժամանակ է նրա կինը մահացած մնացել տանը` հստակ հայտնի չէ, բայց նվազագույնը մեկ շաբաթ նրա դիակը գտնվել է աղբի համար նախատեսված պարկում` փաթաթված վիճակում:
Ոստիկանության ներկայացրած վարկածի համաձայն` Եվա Ռաուզինգը մահացել է թմրամիջոցների չափից մեծ չափաբաժին ընդունելու հետևանքով: Տեղեկացնենք, որ ամուսինները երկուսն էլ օգտագործում էին թմրամիջոց, և ամուսնուն` Հանս Քրիստիան Ռաուզինգին, սկզբում ոստիկանները բռնել էին ալկոհոլի և թմրամիջոցների չափից ավելի օգտագործման համար, հետո է միայն պարզվել, որ նրա կինը արդեն որոշ ժամանակ մահացած վիճակում գտնվում է տանը: Ոստիկանությունը չի կարողացել հարցաքննել Հանս Քրիստիանին, քանի որ նա կնոջ մահվան պատճառով նյարդային սթրես է տարել, և նրան ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց:
Forbs-ը այս ընտանիքի հարստությունը գնահատում է10 մլրդ դոլար:







































