ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտելով Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունները` հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության` պետք է «կոլեկտիվ և արդյունավետ միջոցներ» ձեռնարկել Սիրիայում բռնությունը դադարեցնելու համար:
Պան Գի Մունը կոչ է արել պատասխանատվություն ստանձնել և միջոցներ կիրառել, քանի որ «չի կարելի ժամանակ կորցնել, սիրիական ժողովուրդը արդեն չափից ավելի է տառապում, արյունահեղությունը պետք է դադարեցնել»:
Դամասկոսի դեմ պատժամիջոցների կիրառումը Արևմուտքը համարում է իր որոշման նախագծի ամենակարևոր կետը, որն այսօր քննարկվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Նախագծի համաձայն` առաջարկվում է ևս մեկուկես ամիս երկարաձգել ՄԱԿ-ի դիտորդների ներկայությունը Դամասկոսում և 10 օր ժամանակ հատկացնել` արյունահեղությունը և բռնությունը դադարեցնելու համար:









































