Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման շաբաթ օրը հեռախոսային զրույցում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Գնահատականները ընդհանուր առմամբ համընկնում են, բայց պահպանվում է մոտեցման տարբերությունները: Այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքերով` Պուտինն ու Օբաման մանրամասնորեն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը` փաստելով իրավիճակի սրման հանգամանքը:
«Ընդհանուր առմամբ կարծիքների փոխանակությունը ցույց է տվել ընդհանուր գնահատականների և վերջնական կարգավորման համընկնում… Դրա հետ մեկտեղ պահպանվում են տարբեր մոտեցումները»,- ասել է Պեսկովը:
Նախագահները պայմանավորվել են սերտ երկխոսություն պահպանել այս հարցի վերաբերյալ:
Օբաման Պուտինի հետ զրույցում նաև ցավակցություն է հայտնել` կապված Կուբանի ջրհեղեղի հետ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի:
Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:







































