«Անցած շաբաթ ՀՀ կենտրոնական բանկը շուկայից գնել 15 միլիոն 200 հազար դոլար: Այսինքն` ԿԲ-ն դրամային ինտերվենցիա է իրականացրել՝ շուկայում ստեղծելով դրամի լրացուցիչ առաջարկ, ինչն էլ կանխել է դրամի հետագա արժեվորումը»,- գրում է «ՀԺ»-ն:
«Այս տարվա ընթացքում առաջին անգամ Է, որ Կենտրոնական բանկը շուկայից դոլար Է գնում: Նշենք, որ մինչ այսօր ԿԲ-ն որևէ կերպ չի պարզաբանել ո՛չ դրամի կտրուկ արժեզրկման, ո՛չ էլ կտրուկ արժևորման պատճառները»,- հավելում է թերթը:








































