Հուլիսի 14-ին, ժամը 18.35-ի սահմաններում, «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Պառավաքար-Այգեպար ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ 53»-ի վարորդը` 1987 թ. ծնված Էդվարդ Աղասարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:











































