«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեքսիկացի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր հաջողությունների գրավականը աշխատասիրությունն ու խստապահանջությունն է:
«Մշտապես կատարում եմ խաղիս մանրակրկիտ վերլուծությունը: Իմ հաջողությունների գաղտնիքը կայանում է նրանում, որ ես խստապահանջ եմ ինքս իմ նկատմամբ:
Երբեք կանգ չեմ առնում, շարունակում եմ քրտնաջան աշխատել: Բացի այդ, իմ առջև առավելագույն խնդիրներ եմ դնում: Յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները»,- հայտարարել է Մեսսին:






































