Բրիտանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Արսենալ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին թիմի հետ Ասիա կմեկնի` ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով: Նման որոշում է կայացրել ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Ռոբին վան Պերսին ավելի վաղ հայտնել էր, որ չի երկարաձգելու պայմանագրի`ավարտին մոտեցող ժամկետը: Այնուամենայնիվ, Վենգերը պնդում է, որ հոլանդացի ռմբարկուն պետք է թիմի հետ Կուալա-Լումպուր մեկնի:
Ֆրանսիացի մասնագետը նման դիրքորոշում ուներ նաև նախորդ տարի, երբ Սամիր Նասրին ակնարկել էր, որ ցանկանում է լքել թիմը: «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ ֆուտբոլիստը «Արսենալ»-ի հետ Հեռավոր Արևելք էր մեկնել:






































