Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Նազրանի արվարձաններից մեկում հայտնաբերել են 2 իսլամիստ գրոհայինների:
Հանձնվելու առաջարկին նրանք պատասխանել են կրակոցներով և փոխհրաձգության ընթացքում սպանվել են,- РИА-Новости-ին տեղեկացրել են իրավապահները:
Նշվում է, որ այդ գրոհայինները մասնակից են եղել տեղի վարչակազմի ղեկավարի՝ հունվարին իրականացված սպանությանը:









































