Այսօր` հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ ժամը 7.30-ի սահմաններում Գագիկ Առաքելյանը, վարելով «Վազ 21015» մակնիշի 33 LV 127 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում՝ Էրեբունի օդանավակայանի ճանապարհին, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե սյանը և գլխիվայր շրջվել:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:






Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









































