«Հրապարակ»-ը գրում է, որ այսօր կայանալու է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդու հարսանեկան արարողությունը:
«Թվում էր՝ Ռիտա Սարգսյանի մոր մահն ու թաղման ծիսակարգը կխանգարեին արարողությանը, սակայն Սարգսյանների ընտանեկան խորհուրդը որոշել է չհետաձգել՝ հարսանիքը վաղուց էր պլանավորված: Մենք տեղեկացանք, որ հարսնացուի կողմը վրացահայեր են, սովորական ընտանիք»:









































