Ուկրաինան ցանկանում է մասնակցել «մեծ քսանյակի» վեհաժողովի աշխատանքներին, որը կայանալու է 2013թ-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հաղորդել է երկրի նախագահ վիկտոր Յանուկովիչը:
«Մեզ համար ևս հետաքրքիր կլիներ դառնալ այդ վեհաժողովի անդամ»,- ասել է Յանուկովիչը:
Նա չի մանրամասնել, թե ինչ կարգավիճակով է Ուկրաինան, որը չի հանդիսանում «մեծ քսանյակի» անդամ երկիր, ցանկանում մասնակցել վեհաժողովին: