Ռուսաստանը երկխոսություն է սկսում Սիրիայի ազգային խորհրդի հետ` «իրական ուժ», որը պատրաստ է հաղթահարել սիրիական ճգնաժամը»:
Այս մասին այսօր ITAR-TASS-ի թղթակցին հայտնել է Միջազգային հարցերով Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովը:
Նրա խոսքով` Մոսկվա առաջին անգամ ժամանում է Սիրիայի ազգային խորհրդի պատվիրակությունը Աբդել Բասետ Սիդի գլխավորությամբ:
«Սիրիայի ազգային խորհուրդը ամենալուրջ ընդդիմադիր կազմակերպությունն է, որը ներկայացնում է ամենաընդգրկուն քաղաքական ներկապնակը: Դրանք «Դամասկոսի հռչակագրի» ներկայացուցիչներն են, իսլմիստներ, լիբերալներ, քրդեր, քրիստոնյաներ, ցեղերի ներկայացուցիչներ ու անկախ քաղաքացիներ»,- ասել է Մարգելովը:
Մինչ օրս ռուսական իշխանությունները չէին ընդունում Սիրիայի ազգային խորհրդին, իսկ Սիրիայի ազգային խորհուրդը չէր առաջարկում բանակցություններ սկսել Մոսկվայի հետ, նկատել է նա:
«Այդ իսկ պատճառով այս այցը նշանակում է իրական ուժի հետ երկխոսություւն, որն արդեն այսօլր պատրաստ է կոնֆլիկտի հաղթահարմանը քաղաքական երկխոսության ճանապարհով»,- ընդգծել է նա:
Սիրիայի ազգային խորհուրդը հուլիսի 11-ին բանակցություններ կվարի ՌԴ միաջազգային հարցերով կոմիտեի հետ Մարգելովի նախագահությամբ:









































