Wednesday, 24 06 2026
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից

Հայաստանի մարտահրավերը

Նախօրեին հանդիպելով Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ` ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է հետխորհրդային կամ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն պրոցեսների խթանումը: Ի՞նչ է դա նշանակում: Փաստացի դա նշանակում է, որ Ռուսաստանը անգամ պատրաստ է որոշակի զիջումների գնալ աշխարհի այլ տարածաշրջաններում, բայց դրա փոխարեն ամրապնդել իր դիրքերը հետխորհրդային տարածքում: Դա որոշակիորեն նշանակում է նաև, որ Ռուսաստանը ներկայումս գիտակցում է, որ ի զորու չէ ամբողջ աշխարհում համարժեք արձագանք տալ դիվանագիտական-քաղաքական մարտահրավերներին և պահել իր դիրքերը, այդ իսկ պատճառով գերադասում է կենտրոնանալ առավել կարևոր տարածքների, տվյալ դեպքում` ԱՊՀ շրջանակի վրա:

Այն, որ ռուսները չեն կարողանում աշխարհում պահել դիրքերը, ակնհայտ դարձավ արաբական իրադարձությունների ընթացքում, ինչը կարծես թե դրսևորվում է նաև Սիրիայի պարագայում, երբ Ռուսաստանը կրկին հայտնվում է եզրում և խաղից դուրս վիճակում հայտնվելու հեռանկարի առաջ: Միևնույն ժամանակ, հայտարարելով ԱՊՀ ինտեգրացիան արտաքին քաղաքականության առանցքը դարձնելու մասին, Պուտինը, ըստ երևույթին, նաև ակնարկում է, որ Ռուսաստանն այստեղ էլ է զգում վտանգներ և նահանջի ազդակներ է արձանագրում, ինչի պատճառով էլ փորձում է կենտրոնանալ իր համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ սահմանների վրա:

Այս ամենը հստակորեն մարտահրավեր է պարունակում նաև Հայաստանի համար: Հայաստանում վերջին շրջանում արձանագրվում են հետաքրքրական միտումներ: Հայաստանի հասարակության շրջանում հաղթահարվում են Ռուսաստանի հանդեպ կարծրատիպերը, ու թեև այդ շրջանակները լայն չեն, այնուհանդերձ` դրանք բավական հաստատուն և անշրջելի միտումներ են: Հայաստանի հասարակության այդ շրջանակները սկսել են Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը կառուցել ոչ թե նախապաշարումների կամ էմոցիոնալ ընկալումների, այլ պետական ու հասարակական շահից բխող դատողությունների վրա: Դրա շնորհիվ այդ շրջանակները հանգում են այն եզրակացության, որ Հայաստանի զարգացման, կայունության, պետական ու ազգային խնդիրների սպասարկման տեսանկյունից Ռուսաստանը Հայաստանի վրա ունի ապակառուցողական ազդեցություն, և այդ ազդեցությունը վաղուց արդեն անցել է Հայաստանի ինքնիշխանության սահմանը:

Հասարակական այդ եզրահանգումը ունենալով բավական ամուր հիմքեր` Հայաստանում արդեն դառնում է բավական ազդեցիկ գործոն: Ընդ որում, ակնհայտ է նաև, որ հանրային այդ միտումներին ու տրամադրություններին անհաղորդ չէ նաև իշխանությունը, որի համար ևս կարծես թե պարզ է, որ այլևս անգամ իշխանություն պահելու հարցում Ռուսաստանը դառնում է, մեղմ ասած, աննպատակահարմար ու վտանգավոր հովանավոր, քանի որ ռուսական մեթոդները Հայաստանում հասարակական դժգոհությունից բացի` այլ բան չեն գեներացնում, իսկ Հայաստանն էլ պարբերաբար տանում են արտաքին քաղաքական ռիսկերի և ներքաղաքական ու տնտեսական լճացման:

Դա է թերևս պատճառը, որ Հայաստանի իշխանությունը ներկայումս շատ ավելի շահեկան է դիտում Եվրոպայի, Եվրամիության, Արևմուտքի հետ հարաբերությունը` թեկուզ զուտ իշխանությունը պահելու պրագմատիկ մղումից ելնելով: Եվ ահա այս իրավիճակում պուտինյան ինտենգրացիան Հայաստանի համար ենթադրում է լուրջ մարտահրավեր, որովհետև ՌԴ նախագահը երբեք չի թաքցրել ԽՍՀՄ հանդեպ իր կարոտն ու հակվածությունը:

Այսպիսով` Հայաստանն ըստ էության պետք է պատրաստվի այդ «ինտեգրացիոն» էքսպանսիայի լուրջ ալիքի, և այստեղ հասարակական-քաղաքական դաշինք է անհրաժեշտ, որովհետև այդ ալիքի հաջողության դեպքում Հայաստանը տևական ժամանակ կարող է մոռանալ ռուսական ապակառուցողականության ծիրից դուրս գալու հնարավորության մասին: Այստեղ թերևս մտորելու և համաձայնությունների գալու խնդիր ունեն այդ հարցով մտահոգ հասարակական և քաղաքական շրջանակները, որոնք Հայաստանը մրցունակ ու զարգացած են պատկերացնում պետություններին և հասարակություններին ինքնադրսևորվելու ազատ հնարավորություն տվող արևմտյան քաղաքակրթության դաշտում, ոչ թե պուտինյան Եվրասիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում