Գիտնականները պնդում են, որ հնարավոր է երկու տարով երկարացնել կյանքը պարզապես մի քանի ժամ կանգնած մնալու միջոցով:
ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն մեծահասակները, ովքեր օրական միայն երեք ժամ են նստած մնում, առավել մեծ հավանականություն ունեն երկար ապրելու:
Ըստ գիտնականների` նույն ազդեցությունը ունի նաև
հեռուստացույց քիչ դիտելը:
The Daily Mail-ի փոխանցմամբ` գիտնականները պնդում են, որ այն մարդիկ, ովքեր օրական միայն երկու ժամ են հեռուստացույց դիտում, նրանք ավելի երկար են ապրում:
Փորձագետները մարդկանց հիմնախնդիրը համարում են ճարպակալությունը, որն առաջացնում է տարբեր հիվանդություններ` շաքարախտ, սրտանոթային և այլն:
Հետազոտողների կարծիքով` ԱՄՆ-ում մահացությունների 27 տոկոսը կապված է չափազանց երկար նստելու հետ:









































