ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ եթե Ռուսաստանը երկուշաբթի օրը կատարած՝ Սիրիա զենք չմատակարարելու մասին հայտարարությունը կյանքի կոչի, ապա դա շատ «լավ նշան» կլինի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Ձիրկալնը ասել էր, որ Ռուսաստանը պատերազմական ներկայիս գործողությունների պայմաններում զենք չի մատակարարի Սիրիային։
«Ներկայում մենք ակնկալում ենք ստանալ նոր տեղեկություններ։ Մենք տեսել ենք այդ լուրերը լրատվամիջոցներում։ Ակնհայտ է, որ եթե դա իրականություն դառնա, ապա շատ լավ նշան կլինի», – ասել է պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելը ճեպազրույցի ժամանակ։








































