Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ում բավական թեժ քննարկումներ են ընթանում առաջիկա ՏԻՄ ընտրություններում թեկնածուների վերաբերյալ:
«Հատկապես ակտիվ են քննարկումները Գյումրու քաղաքապետի թեկնածուի շուրջ: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, հիմնականում քննարկվում Է 3 անուն՝ Աժ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանի, Սամվել Բալասանյանի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի: ԲՀԿ-ից հաստատեցին այս տեղեկությունները՝ ասելով որ քննարկումներ են ընթանում ոչ միայն Գյումրիում, այլեւ մի շարք այլ հա-մայնքներում թեկնածուներ առաջա-դրելու վերաբերյալ:









































