ՄԱԿ-ը կասկածի տակ չի դնում Լիբիայի ներկայիս ընտրությունների ազնվությունը, բայց դեռ պարզ չէ, թե ինչպես է սահամանադրական կոմիտեն ստեղծվելու: Նման հայտարարություն է կատարել Լիբիայում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Իան Մարտինը:
Ընդունելով երկրի արևելքում գոյություն ունեցող լարվածության փաստը` Մարտինը նշել է, որ այն ինչ-որ չափով անկանխատեսելի է դարձնում սահմանադրական կոմիտեի ձևավորումը:
Մարտնի խոսքերով՝ Հարցն այն է, թե արդյոք կուզեն ներկայիս ընտրությունների հետևանքով առաջացած քաղաքական ուժերը բանակցություններ վարել երկրի տարբեր շրջանների ներկայացուցիչների հետ, հատկապես արևելքում:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ Լիբիայում ընտրություններին մասնակցել են նախատեսվածից քիչ միջազգային դիտորդներ, սակայն դա տեղի չի ունեցել ընտրությունների ոչ թափանցիկ լինելու պատճառով:
Մարտինը հայտնել է, որ այս ընտրություններին մասնակցությունը շատ բարձր է եղել:
Նա ընդգծել է, որ լիբիացիներն իրենց ապագան իրենք կընտրեն և հավաստել է, որ ՄԱԿ-ը այս գործընթացում օգնություն կցուցաբերի նրանց:









































