Լիբիայի մայրաքաղաքում շաբաթ տեղի ունեցած ընտրություններից հետո թագավորում է խաղաղ մթնոլորտը և անհանգստություն չի զգացվում: Նման կարծիք են հայտնել Տրիպոլիում աշխատող ուկրաինացի բժիշկները:
Նրանց խոսքերով` երկրում դեռ պահպանվում է նախօրեին հաստատված անվտանգության հատուկ ռեժիմը:
«Տրիպոլիի բնակիչները փորձել են այնպես անել, որ քվեարկությունը տոնական մթնոլորտում տեղի ունենան»,- հայտնում են նրանք:
Բնակչությունն անհամբերությամբ սպասում է քվեարկության արդյունքների հրապարակմանը, քանի որ դրանց հետ մեծ հույսեր է կապում:
Ըստ ընտրական կոմիտեի տվյալների` ընտրություններին մասնակցել է բնակչության 62%-ը: Քվեարկության արդյունքում ընտրվելու է 200 պատգամավոր:
Քվեարկության պաշտոնական տվյալները կհրապարակվեն այս շաբաթվա ընթացքում:







































