Boeing ամերիկյան աերոտիեզերական ընկերությունը 75 նոր ինքնաթիռ պատրաստելու պատվեր է ստացել: Ընկերության ներկայացուցիչները գործարքի մասին հայտարարել են այսօր Մեծ Բրիտանիայում բացված “Фарнборо-2012” ավիասրահի ժամանակ:
Համաձայն պայմանագրի պայմանների, որը կնքվել է Boeing-ի և 2010 թվականին հիմնադրված ամերիկյան ALC լիզինգային ընկերության միջև պայմանագրի գումարը կազմում է 7.2 միլիարդ դոլլար:
ALC-ին մտադիր է գնել Boeing 737 Max 8s մոդելի 60 ինքնաթիռ և Boeing 737 Max 9s մոդելի 15 մեքենա: МАХ-ի նոր սերիայի մոդելները, որոնց առաջին խմբաքանակը Boeing-ը պետք է պատվիրատուներին ներկայացնի 2017 թվականին, փոխարինելու կգան Boeing-737-ներին և դրանց մոդիֆիկացիաներին:
Այդ ինքնաթիռները նոր շարժիչ կունենան և իրենց նախորդների համեմատ կօգտագործեն ավելի քիչ վառելիք: Ընկերության ինժեներների գնահատականներով վառելիքի տնտեսումը կկազմի 12-14 տոկոս:







































