Դերասանուհի Սիենա Միլերը մայր է դարձել: FashionTime-ի փոխանցմամբ՝ երեխայի հայրը Թոմ Սթարիջն է: Նրա հետ Միլերը հանդիպում է 2011-ի սկզբից:
Զույգն իր անձնական կյանքի մասին տեղեկություններ չի հաղորդում: Այս տարվա փետրվարին կայացած նրանց նշանադրության մասին ԶԼՄ-ներին հուշել էր դերասանուհու մատին հայտնված մատանին:
Ինչ վերաբերում է երեխայի ծնունդին, զույգը նախընտրում է մանրամասներ չտրամադրել: Հայտնի չեն ո՛չ երեխայի սեռը, ո՛չ քաշը, ո՛չ էլ հասակը: Հայտնի է միայն, որ երեխան ծնվել է Լոնդոնի մասնավոր կլինիկաներից մեկում:











































