Հյուսիսային Կովկասում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Ալեկսանդր Խլոպոնինը հայտարարել է, որ մասնագետների հաշվումների համաձայն հյուսիսկովկասյան երկրամասերում գործում է մոտ 1000 գրոհային:
«Աղետալին այն չէ, որ նրանք հազարն են, այլ այն որ նրանց ոչնչացնելուց հետո նրանց թիվը վերականգնվում է: Մյուս աղետն այն է, որ ահաբեկիչների տարիքը նվազել է: Նրանց մի ջին տարիքը 18 է» ասել է Խլոպոնինը:
Итар-Тасс-ի փոխանցմամբ, Խլոպոնինը շեշտել է, որ գրոհայինների զգալի մասը մոլորված երիտասարդներ են:









































