Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

«Մարս»-ում ենթակառուցվածքները պատրաստ կլինեն մինչև հոկտեմբեր. Արմեն Խաչատրյան

Այս տարվա ապրիլին ՀՀ կառավարությունը և «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունը կնքել էին պայմանագիր «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» ընկերությունների տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Սիտրոնիկս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը, ներկայում գործարանի տարածքում նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, պատվիրվել է տարածքի կահավորման համար անհրաժեշտ տեխնիկան:

«Բավականին սարքավորումներ ենք պատվիրել՝ տեսախցիկներ, անվտանգության սարքեր, հրշեջ և այլն, և սպասում ենք, որ արտասահմանից առաքեն, մոտ 1-1.5 ամսից կհասնի: Պետք է տեխնիկայով հագեցնենք ազատ տնտեսական գոտու տարածքը, այդ թվում՝ բարձիչ կռունկներ, փոխադրող մեքենաներ և այլն»,- ասաց Ա. Խաչատրյանը և նշեց, որ նախապատրաստական աշխատանքների համար ժամկետը սահմանվել է մինչև հոկտեմբեր և հույս հայտնեց, որ մինչ այդ կավարտեն: Նա նշեց, որ այս փուլում ներդրումների ծավալը կկազմի մոտ 5 մլն դոլար:

Հարցին՝ թե դեպի գործարան տանող ճանապարհները կարգի բերելու համար ի՞նչ է արվում, Ա. Խաչատրյանը պատասխանեց, որ դա իրենց պատասխանատվության տակ չէ, այլ՝ քաղաքային իշխանությունների, որոնք պետք է կարգի բերեն ճանապարհները. «Ինչ-որ բան արվում է, մեր կողմից էլ փոքր ասֆալտապատման աշխատանքներ են արվում, բայց այդ ճանապարհը լայնացնել հնարավոր չէ, որովհետև կողքերից շենքեր են, բնակելի տներ, և հնարավոր չէ»:

Նշենք, որ «ՌԱՕ ՄԱՐՍ»-ի տարածքում ձևավորվելիք ազատ տնտեսական գոտին մասնագիտացած է լինելու արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում, իսկ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքը` վերոնշյալ ոլորտները սպասարկող գիտական հետազոտություններ և մշակումներ, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում