Լիբիացի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ ԱՄՆ-ը հետագայում նույնպես աջակցություն կցուցաբերի նրանց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Լիբիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների առնչությամբ:
Ամերիկացիների անունից նա շնորհավորել է լիբիացի ժողովրդին` ժողովրդավարության անցման ևս մեկ քայլի համար:
«Ավելի քան 40 տարի Լիբիան գտնվել է բռնապետության ներքո. այս պատմական ընտրությունները ցույց են տալիս, որ Լիբիան գտնվում է լիբիացի ժողովրդի ձեռքին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: Ի դեպ, լիբիացիների մեծ մասը ընտրութուններին մասնակցել է առաջին անգամ:
Օբամայի խոսքով` ԱՄՆ-ը հպարտանում է այն դերով, որ լիբիացի ժողովուրդն է ունեցել հեղափոխությանն աջակցելու գործում: «Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն նոր Լիբիայի հետ»,- ընդգծել է նա:
Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ լիբիացիներին դեռ դժվարին մարտահրավերներ են սպասվում, սակայն նոր էջ սկսելով` նրանք կարող են վստահ լինել, որ ամերիկյան կողմից համագործակցությունը և աջակցության ցուցաբերումը շարունակական են լինելու:









































