Հուլիսի 6-ին բունդսրատը հավանության է արժանացրել վտանգավոր նեոնացիստների հաշվառման կատարումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այս կերպ, ֆեդերալ հողերի ներկայացուցիչները պաշտպանել են երկրի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխի առաջարկը, որը կատարվել է ծայրահեղ աջակողմյան նեոնացիստական «Ազգային-սոցիալիստական ընդհատակ» խմբավորման բացահայտումից հետո:
Նեոնացիստների մարդահամարը կիրականացվի կասկածանք առաջացնող իսլամիստների մարդահամարի օրինակով:
Ինչպես նշում է հատուկ ծառայության ղեկավար Հանց Ֆորմը`ցուցակի մեջ կընդգրկվի գրեթե 10 հազար մարդ: Ցուցակում պետք է ընդգրկվեն նաև այն երաժիշտները, որոնք ծայրահեղ աջակողմյան երաժշտություն են կատարում:











































