Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթնոը ուրբաթ օրը միջազգային հանրությանը կոչ է արել մեծացնել ֆինանսկան օգնության ծավալը`Պաղեստինայն պետության ինստիտուտների ստեղծման համար, հաղորդել է Էշթնոի մամլո ծառայությունը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ընդգծել է այն հանգամանքի կարևորությունը, որ միջազգային հանրությունը կրկնապատկի Պաղեստինայն պետություն ստեղծելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու ջանքերը»,-ասվում է ուրբաթ օրը Փարիզում տեղի ունեցած Էշթոնի և Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբբասի հանդիպման արդյունքների մամլո հաղորդագրությունում:
Մամլո հաղոդրագրության համաձայան Էշթոնըւ հաստատել է ԵՄ-ի` պաղեստինա-իսրայելական հակամարտությանը աջակցելու վճռականությունը:
Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը Ստրասբուրգում բանաձև է ընդունել, որը կոչ է անում Իսրայելին և Պաղեստինին անհապաղ վերսկսել երկկողմանի խաղաղ բանակցույյունները:
Պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցություններն ընդհատվել էին մոտ մեկուկես տարի առաջ: Պաղեստինցիները հրաժարվում են վերսկսել, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմի օկուպացված տարածքներում վերաբնակեցումը: Իսրայելն առաջարկում է անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն առանց որևէ նախապայմանների:
Պաղեստինցիները ձգտում են արևմտյան ափին՝ Գազայի հատվածում, ստեղծել սեփական պետություն, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմում, այն տարածքներում, որոնք գրավել են իսրայելցիները 1967 թվականի պատերազմի ընթացքում:







































