Լոնդոնի քաղաքապետարանը դժգոհել է արտասահմանցի դիվանագետներից` նրանք գումար չեն վճարում քաղաքի կենտրոն մուտք գործելու համար: Լոնդոնի իշխանություններն այսպիսի միջոցառում էին մտցրել 2003թ.` պայքարելու խցանումների դեմ, սակայն դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները չեն էլ պատրաստվում ենթարկվել այդ կանոններին` ասում են, թե այդ կանոնը իրենց վրա չի տարածվում:
Ամենաանհնազանդներն ամերիկացիներն են` 9 տարում նրանք հաջողացրել եմ կուտակել 9.5 մլն դոլարի պարտք: Այնուհետև հաջորդում են ռուսական դեսպանատան աշխատակիցները` 7.2 մլն դոլար: Եռյակը եզրափակում են ճապոնացիները` 6.5 մլն դոլարով:
Ցանկում տեղ են գտել 64 դեսպանատներ, որոնց պատճառով Լոնդոնի քաղաքապետարանը զրկվել է շուրջ 60 մլն ֆունտ ստեռլինգից:








































