Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Միլանի «Ինտեր»-ը հրաժարվում է բրազիլացի դարպասապահ Ժուլիո Սեզարի ծառայություններից, ով 2004 թվականից հանդես է գալիս թիմի կազմում: «Ինտեր»-ի մարզչական կազմը Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահին չի պահում անգամ որպես իր թիմի փոխարինող դարպասապահ:
Նշվում է, որ առաջիկա մրցաշրջանում «Ինտեր»-ի դարպասը կպաշտպանեն սլովենացի դարպասապահները. «Ուդինեզե»-ից տեղափոխված Սլովենիայի ազգային հավաքականի դարպասապահ Սամիր Հանդանովիչի փոխարինողը կլինի երիտասարդ դարպասապահ Վիդ Բելեցը, ով վերջին 2 մրցաշրջաններն անցկացրել է «Կրոտոն»-ում:






































