The Rolling Stones խմբի կիթառահար Ռոնի Վուդը բրիտանական Arqiva Commercial Radio Awards կոմերցիոն ռադիոկայանների մրցանակաբաշխությանը երկու մրցանակ է ստացել իր The Ronnie Wood Show ռադիոհաղորդման համար: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Վուդը մրցանակ է ստացել «Լավագույն ռադիոհաղորդում, որը վարում է մասնագետը» անվանակարգում, ինչպես նաև հյուրերի հետ հարցազրույցների շարքի համար:
Հիշեցնենք, որ The Rolling Stones-ի կիթառահարը Absolute Radio-ի եթերում իր հաղորդումը վարում է 2010թ.-ից: Նա մասնավորապես նվագում է հայտնի երաժիշտների գործերից:









































