Այսօր` 16.10-ին, արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտային հարակից տարածքում վերամբարձ կռունկ է շրջվել։
Ահազանգից հետո փրկարարներն անմիջապես ժամանել են դեպքի վայր:
Բուզանդի փողոցի թիվ 89 շենքի` «ՄԼԼ ինդաստրիզ» շինարարական կազմակերպության վերամբարձ կռունկը շրջվել է, և 1945 թվականին ծնված կռունկավար Վոլոդյա Կարապետյանը մահացել է, կա նաև մեկ տուժած, որը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
«Փրկարար ծառայության աշխատակիցները այս պահին վնասազերծում են այն բոլոր հատվածները, որոնք վնասվել են կռունկի վայր ընկնելուց հետո: Այս կռունկի վայրէջքը կարելի է հեքիաթի ժանրից համարել,որ այսքան հսկա զանգվածը վայր է ընկել և ոչ ոքի չի վնասել»,- նշեց արտակարգ իրավիճակների նախարարության լրատվականի պետ Նիկոլայ Գրիգորյանը:
Գրիգորյանն ասաց նաև, որ ստուգատես անցնելու, գրանցման և անվտանգության խնդիրների մասին կհաղորդի ավելի ուշ: