Nabucco կոնսորցիումը ողջունում է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) մասին համաձայնագիրը, որը կնքվել է Ադրբեջանի ու Թուրքիայի միջև:
«Nabucco-ն ողջունում է նախագծերը, որոնք ապահովում են լավագույն ներդրումներ ու համապատասխանում են Nabucco գազատարի ենթակառուցվածքներին»,- Trend գործակալությանը հայտնել է Nabucco Gas-ի պաշտոնական ներկայացուցիչ Pipeline International GmbH-ն:
Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 26-ին ստորագրել էին միջկառավարական համաձայնագիր Տրանսանատոլիական գազատարի ծրագրի իրականացման մասին: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:
Փաստաթուղթն ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանն ու Թուրքիան հուշագիր են ստորագրել կոնսորցիումի ստեղծման մասին, որը պետք է գազատար կառուցեր գազը «Շահ Դենիզ» հանքավայրից Եվրոպա` Թուրքիայի տարածքով հասցնելու համար:
Ներկայում TANAP –ում 20 տոկոս մասնաբաժինը պատկանում է թուրքական BOTAS-ին, SOCAR-ին պատկանում է 80 տոկոսը:
Nabucco կոնսորցիումը ակնկալում է, որ «Շահ Դենիզ» կոնսորցիումը պետք է գազի տեղափոխման համար ընտրի Nabucco-West-ը:









































