Փորձագետները անհանգստանում են, որ Լեոնարդո դա Վինչիի ինքնանկարը չափազանց վատ վիճակում է, և, ըստ երևույթին, այն վերականգնել հնարավոր չի լինի:
Ինչպես հաղորդում է Mail Online-ը, ինքնանկարի վրա փորձարկումներն ու ուսումնասիրությունները տևել են շաբաթներ: Հիշեցնենք, որ այն նկարվել է 1500-ական թվականներին, երբ նկարիչը մոտավորապես 60 տարեկան էր:
Ուսումնասիրությունները հաստատել են, որ նկարը լրջորեն վնասված է, և վիճակը գնալով վատանում է, իսկ վերականգնումը կարող է շատ վտանգավոր լինել:









































